7 մարտի 2011 - 15:35 AMT
ԿԱՐԾԻՔ
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հարկավոր է Թուրքիային, սակայն, ամենևին հարկավոր չէ Ադրբեջանին

Թուրքիան չի կարող Հայաստանի պատճառով հարվածի տակ դնել իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, Բայբուրթում կայացած «Կովկասյան քաղաքականություն. Ադրբեջանի, Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունները» խորագրով միջազգային կոնֆերանսում հայտարարել է թուրք գիտնական, պրոֆեսոր Յուսուֆ Ղալաչօղլուն: Ըստ նրա, դաշնակցային հարաբերություններն Բաքվի հետ ամրապնդում են Թուրքիայի դիրքերը Կովկասում: «Արևմուտքն ու Ռուսաստանը, դրդելով Անկարային բացել սահմանը Հայաստանի հետ, նպատակ ունեն դուրս մղել Անկարային Կովկասից: Ուստի ղարաբաղյան խնդրի լուծումը կարևոր է Թուրքիայի համար: Ադրբեջանը բանալի է Կենտրոնական Ասիա ու Ռուսաստան դուրս գալու համար, իսկ այնտեղից արդեն Ուկրաինա ու Բալթյան երկրներ: Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով Ադրբեջանի որպես էներգետիկ կենտրոնի դերն էլ ավելի աճեց, բացի այդ, նա ունի եզակի աշխարհագրական դիրք, ուստի Թուրքիան պետք է ամրապնդի իր դաշնակցային հարաբերություններն այդ երկրի հետ»,-ասել է պատմաբանը:

Ղալաչօղլուն, ինչպես մեկ այլ թուրք փորձագետ Սինան Օհանը, մահու չափ վախենում է առաջընթացից հայ-թուրքական հարաբերություններում: Հավանաբար, նրանք իրավացի են, քանի որ հակառակ դեպքում այդ ողջ ադրբեջանամետ հռետորաբանությունը մեկ կոպեկի արժեք չէր ունենա: Այն այժմ արդեն ոչ մի գրոշի գին չունի մեկ պարզ պատճառով: Հարաբերությունների կարգավորումը առաջին հերթին հարկավոր է Թուրքիային, սակայն Հայաստանը, բարի կամք դրսևորելով, ստորագրեց Արձանագրությունները, չնայած, որ ողջ ազգը դրանք անընդունելի էր համարում:

Ադրբեջանը վախենում է միայնակ մնալ իր «անթիվ» նավթային հարստությունների հետ: Իսկ քանի որ Իրանի հետ հարաբերությունները չեն կարող «եղբայրական» համարվել, ապա մնում է միայն հույսը դնել Թուրքիայի վրա: Սակայն, բանը նրանում է, որ Թուրքիան ինքը բավականին խնդիրներ ունի և նրա աջակցությունը կրում է զուտ վիրտուալ բնույթ: