Հինգ թուրք լրագրողներ մեղադրվում են հեղաշրջման փորձին մեղսակից լինելու մեջ 7 մարտի 2011 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում դատարանը մեղադրանք է ներկայացրել հինգ լրագրողներին՝ հակակառավարական դավադրությանը մեղսակից լինելու վերաբերյալ: Մեղադրյալների թվում են համալսարանի պրոֆեսոր, կենտրոնական թերթերից մեկի անկախ մեկնաբան Յալչին Քյուչուկը և ևս 4 լրագրող: Նրանց մեղադրում են «ատելություն ու թշնամանք» սերմանելու մեջ, և «Էրգենեկոնի» հետ կապերի համար: Թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչները, սակայն, գտնում են, որ ձերբակալություններն ապօրինի են, պահանջում են անհապաղ ազատ արձակել իրենց գործընկերներին և ապահովել մամուլի ազատությունը: Անկարայի լրագրողների միության նախագահ Գեկսել Յիլդիրիմն ասել է. «Այս գործի հետաքննությունը շարունակվում է 2007 թվականից: Նախորդ շաբաթ ձերբակալվել են տասը ընդդիմադիր լրագրողներ: Մենք նստացույց անցկացրեցինք: Իրավապաշտպանները գտնում են, որ իշխող կուսակցությունը փորձում է խեղդել խոսքի ազատությունը»: Վերջին մի քանի տարում «դավադրության» գործով ձերբակալվել է մտավորականության շուրջ 100 ներկայացուցիչ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |