Բաքվում ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է ադրբեջանցի պոտնեցիալ հեղափոխականների ձերբակալությունները 8 մարտի 2011 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ երիտասարդ ակտիվիստ Բախտիյար Հաջիևի ձերբակալության ու նրա հանդեպ ֆիզիկական ճնշման կապակցությամբ: «ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան և ԱՄՆ դեսպանատունը ուշադիր հետևում են մարտի 4-ին Գյանջայում երիտասարդ ակտիվիստ Բախտիյար Հաջիևի ձերբակալման մասին հաղորդագրություններին, հատկապես, այն մասով, որոնք առնչվում են նրան վիրավորելուն ու իրավական օգնությունից զրկելուն: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը պահպահնել օրենքի գերակայությունը, ապահովել Հաջիևի բոլոր իրավունքների պաշտպանությունը Ադրբեջանի օրենասդրության շրջանակներում՝ ներառյալ իրավական օգնության իրավունքը, իսկ եթե պահանջվի, նաև բժշկական օգնությունը»,-ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ: «Մենք ուշադիր կհետևենք նաև վերջերս ձերբակալված երիտասարդ ակտիվիստների գործերին»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ: Վերջին ամսում ձերբակալվել է 3 երիտասարդ ակտիվիստ: Ջաբբար Սավալանը ձերբակալվել է փետրվարի 5-ին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով: Մարտի 4-ին ձերբակալված Բախտիյար Հաջիևին մեղադրում են զինվորական ծառայությունից խուսափելու համար: Ֆայանաթ Բաբաևը մարտի 4-ին դատապարտվել է 11 օրվա վարչական կալանքի՝ հասարակական կարգը խախտելու համար: Ըստ տեղի հասարակական կարծիքի, բոլոր երեք երիտասարդներին ձերբակալել են քաղաքական դրդապատճառներով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից |