Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը նշել է Կանանց միջազգային օրը

Համահայկական  միջազգային երիտասարդական կենտրոնը նշել է Կանանց միջազգային օրը

PanARMENIAN.Net - Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը մարտի 7-ին կազմակերպել է Կանանց միջազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում` հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել կենտրոնի անդամ ավելի քան 500 կանայք և աղջիկներ` Հայաստանի բոլոր մարզերից: Կանանց միջազգային օրը մեծ հանդիսավորությամբ նշելը կենտրոնի կայացած ավանդույթներից մեկն է դարձել, ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ: Կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը կարևորել է հայ կնոջ դերը հայկական արժեհամակարգի` հաջորդ սերունդներին փոխանցելու հարցում: «Չնայած բազմաթիվ բարդությունների` դուք այսօր էլ մնում եք այն ապավենը, որը մեր հոգևոր զարթոնքի հենասյունն է հանդիսանում: Ցանկանում եմ, որ միշտ լինեք գնահատված և սիրելի»:

Հիշեցնենք, որ Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը ստեղծվել է 2008թ. ապրիլին` նպատակ ունենալով միավորել հայ երիտասարդությանն ընդհանուր գաղափարների շուրջ: Մինչ օրս կենտրոնն անց է կացրել ավելի քան 150 հասարակական ակցիա և միջոցառում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---