Հրանտ Դինքի ընտանիքը հանդես է եկել ձերբակալված թուրք լրագրողների աջակցությամբ 8 մարտի 2011 - 16:18 AMT PanARMENIAN.Net - 2007 թվականին սպանված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքը հանդես է եկել ձերբակալված թուրք լրագրողներ Նեդիմ Շեների և Ահմեդ Շիկի կողմից: Ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը, լրագրողները ձերբակալվել են Էրդողանի կառավարության տապալման ուղղությամբ գործունեություն ծավալելու մեջ մեղադրվող «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպությանը հանցակից լինելու մեղադրանքով: Դինքի այրի Ռաքել Դինքն ու եղբայր Խոսրով Օրհան Դինքն այցելել են Նեդիմ Շեների կնոջը: Hurriyet Daily News-ը հիշեցնում է, որ փետրվարի 25-ին Posta թերթում Նեդիմ Շեները գրում էր, որ իր հասցեին մշապես սպառնալիքներ են հնչում Հրանտ Դինքի սպանությունը հետաքննելու համար: «Ինձ ասում են, որ այժմ իմ հերթն է… Սարսափելի է: Փաստորեն բանտը դարձել է ճշմարտությունն ասող և ձայն բարձրացնողների վա՞յրը»,- գրել է Շեները: Թուրք լրագրողը` «Դինքի սպանությունն ու հետախուզության սուտը» խորագրով գրքի հեղինակը, մի շարք աղմկալի բացահայտումներ է կատարել, որոնք մատնանշում են անվտանգության ուժերի անգործությունը «Ակոս» թերթի գլխավոր խմբագրի սպանության կանխման հարցում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |