Հայաստանում համաձայն չեն «Boom-Boom» երգի ընտրության հետ` «Եվրատեսիլ-2011»-ում կատարելու համար 8 մարտի 2011 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում «Եվրատեսիլ-2011»-ի երկրպագուները գտնում են, որ «Boom-Boom» երգը, որով երգչուհի Էմմին ելույթ կունենա երգի մրցույթում, անարդար ճանապարհով է ընտրվել: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ի ստացած հայտարարության մեջ, երգի ընտրության մեջ բացակայում է արդարությունն ու գործողությունների տրամաբանությունը, քանի որ, երկրպագուների կարծիքով, բոլոր հայկական ինտերնետ-պորտալներում, արտասահմանյան կայքերում, սոցիալական ցանցերում քվեարկության առաջատարն էր «AYO» ստեղծագործությունը: «Boom-Boom» երգը ռուս կատարող Ժասմինի «Ինիյսկոե դիսկո» երգի պլագիատն է»,- ասվում է երկրպագուների հայտարարության մեջ` ավելացնելով, որ sms-հաղորդագրությունները հօգուտ «AYO» երգի չէին հասնում հասցեատիրոջը: Երկրպագուների խոսքով, «Boom-Boom» ստեղծագործության ընտրությունը հակասում է մարդկանց մեծամասնության ընտրությանը, այդ թվում` Սփյուռքի հայերի, որոնք իրենց ձայնը տալիս են Հայաստանի համար: Մրցույթի հայ երկրպագուները պահանջել են մինչև մարտի 10-ը չեղյալ հայտարարել մարտի 5-ին կայացած քվեարկությունը և «AYO» երգն ընտրել Էմմի կողմից Եվրատեսիլ-2011-ում կատարելու համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |