9 մարտի 2011 - 11:49 AMT
Հայաստանում տեղի կունենա «Ճանաչիր քո ուղեղը» խորագրով գիտահանրամատչելի երիտասարդական մրցույթ

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն «Դանա» հիմնադրամի աջակցությամբ մարտի 14-20-ը հայտարարում է «Ճանաչիր քո ուղեղը» խորագրով գիտահանրամատչելի երիտասարդական մրցույթ:

Մրցույթը տեղի է ունենալու «Ուղեղի ճանաչման շաբաթ»- ի (Brain Awareness Week) շրջանակներում: «Ուղեղի ճանաչման շաբաթ»-ը գլոբալ արշավ է, որը միտված է հասարակությանը մատչելի ձևով ներկայացնել ուղեղի /նեյրոդեգեներատիվ/ հիվանդությունների մասին տեղեկատվությունը, բուժման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու նվաճումները: Այս միջոցառմանը մասնակցում են աշխարհի 82 երկրի ավելի քան 2800 հասարակական, գիտական և կրթական կազմակերպություններ, ԲՈՒՀ-եր և այլն:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված երիտասարդները (մինչև 35 տարեկան):