ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունն անբարոյական է

ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունն անբարոյական է

PanARMENIAN.Net - Հայկական ուժերի կողմից ադրբեջանցի երեխայի սպանության մասին Բաքվի լրատվամիջոցների կողմից մարտի 8-ին տարածած լուրը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ասվում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի հայտարարության մեջ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ի տարբերություն ադրբեջանական ուժերի (որոնք մարտի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 150 անգամ), ինչպես երեկ, այնպես էլ դրան նախորդած օրերին ոչ միայն չեն դիմել որևէ նախահարձակ քայլի, այլև անհարկի չեն պատասխանել հակառակորդի սադրիչ գործողություններին:

Կասկածից վեր է, որ այդքանից հետո, Օրթա Քարվենդ գյուղի 8-ամյա, թե 10-ամյա (չգիտես ինչու, ադրբեջանական աղբյուրներն այդպես էլ չեն կարողանում հստակ ներկայացնել տուժվածի տարիքը) բնակիչ Ֆարիզ Բադալովի սպանության մեղքը բարդելով հայկական կողմի վրա, պաշտոնական Բաքուն բացառապես հետապնդում է քարոզչական նպատակ: Մինչդեռ այս պարագայում Ադրբեջանի կողմից որդեգրած նման մոտեցումը ոչ միայն անբարոյական է, այլև անհեռանկար է քարոզչական մարտավարության տեսանկյունից, ասվում է ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---