ՀՀԿ. Իշխանությունները պետք է ականջալուր լինեն հասարակության պահանջներին

ՀՀԿ. Իշխանությունները պետք է ականջալուր լինեն հասարակության պահանջներին

PanARMENIAN.Net - Իշխանությունները միշտ հայտարարում են, որ պատրաստ են երկխոսության գնալ ընդդիմության հետ, սակայն չի կարելի խոսել վերջնագրերի լեզվով, լրագրողներին Երևանում հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը: Նրա կարծիքով, իշխանությունները պետք է անսան հասարակության պահանջներին, որոնք հնչեցնում է ընդդիմությունը: «Մեծ հաջողության կարելի է հասնել երկխոսության միջոցով, բայց ոչ վերջնագրերի: Ընդդիմությունը պետք է երկխոսության օրինակ ծառայի»,- ասել է նա և հիշեցրել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հայտարարությունն այն մասին, որ «Ժառանգությունը» անլուրջ քաղաքական ուժ է:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---