Սերժ Սարգսյանը Ռիգայում առանձնազրույց է ունեցել Լատվիայի նախագահի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն արդեն ժամանել է Լատվիայի մայրաքաղաք Ռիգա: Ժամանումից հետո նախագահ Սարգսյանը մեկնել է Ռիգայի ամրոց` Լատվիայի նախագահի նստավայր, որտեղ տեղի ունեցած պաշտոնական դիմավորման արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վալդիս Զատլերսն առանձնազրույց են ունեցել:

Առանձնազրույցից հետո տեղի է ունեցել պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում, որն այս պահին ընթացքի մեջ է:

Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին նախագահի լրատվական ծառայությունից, Լատվիա կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպելու է նաև Լատվիայի խորհրդարանի խոսնակ Սոլվիտա Աբոլտինայի և վարչապետ Վալդիս Դոբրովսկու հետ: Ռիգայում նախագահ Սարգսյանը կմասնակցի նաև հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը, կհանդիպի Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---