9 մարտի 2011 - 16:07 AMT
Երևանում տեղի կունենա իսրայելցի երգչուհի Իշտար Ալաբինայի համերգը

Երևանում տեղի կունենա Իշտար Ալաբինայի համերգը: Համերգի կազմակերպիչն է «Noor productions»-ը: Համերգը տեղի կունենա մարտի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Իշտարը Մերձավոր Արևելքում ճանաչված իսրայելցի երգչուհի է, «Ալաբինա» խմբի մենակատարը: Ֆրանսիա տեղափոխվելուց հետո Իշտարը ծանոթացավ պրոդյուսեր Շարլ Իբգիի հետ, որն առաջարկեց նրան դառնալ Los Ninos գնչուական խմբի մենակատարը: Քառյակը ստացավ «Ալաբինա» անվանումը: Խումբը կատարում է իսպանական, արաբական և գնչուական երաժշտության մի յուրահատուկ խառնուրդ՝ արաբերեն, իսպաներեն, ֆրանսերեն լեզուներով ու իվրիտով: Բավականին շուտ «Ալաբինան» ճանաչված դարձավ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում: