9 մարտի 2011 - 17:24 AMT
Ռուսաստանի հավաքականի պաշտպանը և դարպասապահը կարող են չմասնակցել Հայաստանի հետ խաղին

Ռուսաստանի ազգային հավաքականի պաշտպան Դենիս Կոլոդինը և երկրորդ դարպասապահ Վլադիմիր Գաբուլովը վնասվածքներ են ստացել

Կոլոդինը վնասել է կոնքի մկանները և նրա բուժման ժամկետներն անհայտ են, սակայն «Լոկոմոտիվի» հետ նա հաստատ չի խաղալու: «Լոկոմոտիվ»-«Դինամո» խաղը կայանալու է մարտի 12-ին: Չի հաղորդվում, թե պաշտպանը երբ է վնասվածք ստացել, հաղորդում է Lenta.ru-ն:

Գաբուլովը ստացել է սրունքաթաթային հանգույցների վնասվածք:

Ռուսաստանի հավաքականն առաջիկա խաղն անցկացնելու է մարտի 26-ին. ռուսներն արտագնա խաղում հանդիպելու են Հայաստանի հավաքականի հետ 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: