9 մարտի 2011 - 18:14 AMT
Orange-ը կանանց միամսյակի կապակցությամբ պատրաստել է նվերներ

Orange ընկերությունը կանանց միամսյակի կապակցությամբ իր Orange Ինտերնետի բաժանորդներին պատրաստել է նվերներ: Մինչև ապրիլի 7-ը բոլոր կանայք, ովքեր կբաժանորդագրվեն Orange Ինտերնետ Հիմային և Ֆլայբոքսին 12 կամ Orange MyFi-ին 24 ամսով, կստանան 6000 դրամ Orange-ի ինտերնետ ծառայություններից օգտվելու համար։ Նշված գումարով կարելի է վճարել ինտերնետի ամսավճարը, գնել SMS փաթեթներ կամ ակտիվացնել ինտերնետի հավելյալ ծառայություններ:

Բոլոր նրանք, ովքեր Orange Ինտերնետին միացել են մարտի 8-ից առաջ, մինչև միամսյակի ավարտն անվճար կարող են ստանալ 9000 դրամի նվեր-քարտ Orange-ի ցանկացած խանութում և նվիրել այն ցանկացած կնոջ:

Ինչպես հայտնում է ընկերության մամլո ծառայությունը, քարտի գումարը կարելի է օգտագործել միայն Orange Ինտերնետին 12 և ավել ամսով բաժանորդագրվելու դեպքում` ինտերնետի ամսավճարը վճարելու, SMS փաթեթներ գնելու կամ ծառայություններ ակտիվացնելու համար: Քարտը վավեր է լինելու մինչև ապրիլի 30-ը: