ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կժամանեն մարտի 15-ին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կժամանեն մարտի 15-ին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի նախագահների Սոչիում կայացած հանդիպմանը եղան կառուցողական պահեր, որոնց շուրջ կողմերը շարունակելու են բանակցությունները, մամլո ասուլիսում ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:

«Նախագահների հանձնարարականով շուտով տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքու կժամանեն մարտի 15-ին, որտեղից կմեկնեն Երևան»,-ասել է նա:

Ըստ նախարարի, խաղաղ բանակցային գործընթացը շարունակվում է, որոշ հարցեր առավել առարկայական են քննարկվում, թեև փակ ռեժիմով: «Ադրբեջանական կողմը պատրաստ է շարունակել այդ քննարկումները»,-ասել է Մամեդյարովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---