10 մարտի 2011 - 17:18 AMT
Հայաստանը խորացնում է Թուրքմենստանի հետ գիտատեխնիկական համագործակցությունը

Հայաստանի կառավարությունը մարտի 10-ի նիստում համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի կառավարությունների միջև գիտատեխնիկական համագործակցության համաձայնագիրը ստորագրելու առաջարկությանը։

Համաձայնագրի ստորագրումը թույլ կտա խորացնել գիտության ոլորտում միջազգային համագործակցությունը, աջակցել երկու պետությունների տնտեսությունների համար առաջնահերթ նշանակություն ունեցող գիտական և գիտատեխնիկական ծրագրերի համատեղ իրականացմանը, գիտնականների և մասնագետների փոխանակմանը, գիտական կադրերի պատրաստմանը։