Հրամանները բանակում պետք է կատարվեն անվերապահորեն, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը

Հրամանները բանակում պետք է կատարվեն անվերապահորեն, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը

PanARMENIAN.Net - Անհրաժեշտ է կարգապահական կանոնադրության մասին օրինագծից հանել այն կետը, որի համաձայն զինվորն իրավունք չունի չկատարել հրամանատարի հրամանները: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը: «Միանշանակ է, որ այդ դրույթը հարկավոր է հանել: Բանակում հրամանը չպետք է վիճարկվի: Հրամանը պետք է անվերապահորեն կատարվի: Դրանում է բանակի մարտունակության գրավականը»,-ասել է Աղաբեկյանը:

Կարգապահական կանոնադրության մասին օրինագծով նախատեսվում է ՀՀ զինված ուժերում ընդլայնել սպաների իրավունքները: Ըստ օրինագծի, սպաները կարող են չկտարել և վիճարկել հրամանատարի հրամանը, եթե այն հակասում է ՀՀ Սահմաանդրությանն ու օրենքներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---