Գաֆեսճյան կենտրոնը հեղինակային երգի երկրպագուներին հրավիրում է հայ բարդերի հետ հանդիպման

Գաֆեսճյան կենտրոնը հեղինակային երգի երկրպագուներին հրավիրում է հայ բարդերի հետ հանդիպման

PanARMENIAN.Net - Մարտի 12-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում «Կասկադի երաժշտություն» շարքի շրջանակներում հեղինակային երգի երեկո կկայանա: Համերգի ժամանակ ելույթ կունենան Էդուարդ Զորիկյանը, Վախթանգ Հարությունյանը, Արմինե Հայրապետյանը, Սարգիս և Գագիկ Շիբոյանները: Համերգը կմեկնարկի 19:30-ին, տոմսերի արժեքը 2000 դրամ է:

«Կասկադի երաժշտություն» շարքի շրջանակներում ծրագրված են նաև հետևյալ համերգները` մարտի 11-ին Սիմֆո-ջազ նվագախումբ` Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ, մարտի 18-ին «No Spirit» ջազ-խումբ (Ֆրանսիա), մարտի 19-ին «Չիկո և ընկերներ» ջազ խումբ, մարտի 25-ին Հայաստանի Պետական ջազ նվագախումբ, մարտի 26-ին հեղինակային երգի երեկո` Վահան Արծրունու, Դավիթ Ամալյանի, Արմեն Ադամյանի, Կարեն Մամիկոնյանի, Արթուր Ավետիսյանի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---