11 մարտի 2011 - 09:29 AMT
Մարտի 11-ին Դիկ Ադվոկատը կհայտարարի Ռուսաստանի հավաքականի կազմը Հայաստանի ընտրանու հետ հանդիպման համար

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատը հայտարարել է, որ մարտի 11-ին կհայտարարի հավաքականի կազմը Հայաստանի ընտրանու հետ հանդիպման համար, որը տեղի կունենա մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Եվրոպայի 2012թ. առաջնության նախընտրական մրցաշարի շրջանակներում:

«Հայաստանի և Քաթարի հետ հանդիպումներին 20-21 ֆուտբոլիստ կվերցնեմ»,- Ադվոկատի խոսքն է մեջբերում sovsport.ru-ն:

Քաթարի հետ հանդիպումն ընկերական է և կկայանա մարտի 29-ին: Ռուս ֆուտբոլիստների մարզիչը խոստովանել է, որ էքսպերիմենտների ժամանակը չէ, և հավաքականում նոր անուններ չեն լինի. «Նախընտրական մրցաշարը մենք հաստատ կանցնենք ներկայիս խմբով: Ոչ թե որովհետև ես պահպանողական եմ, այլ որովհետև այժմ չկան ֆուտբոլիստներ, որոնք ավելի ուժեղ են ազգային ընտրանու հիմնական կազմից»: