11 մարտի 2011 - 09:30 AMT
Հայաստանի կրթության նախարարությունը մրցույթ է հայտարարում Ռումինիայում կրթություն ստանալու համար

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ` 2011-2012 ուսումնական տարում Ռումինիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, մրցույթի մասնակիցները կպայքարեն 3 բուհական, 3 մագիստրոսական և 2 ասպիրանտական կրթաթոշակների համար: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում սովորող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերեն կամ ռումիներեն լեզուներին: