11 մարտի 2011 - 11:27 AMT
Թուրքաիյում շարունակվում են մտավորականների հետապնդումները

Ստամբուլի դատարանը 20 հազար լիրով տուգանել է թուրք գրող, իրավապաշտպան և հրատարակիչ, «Բելգե» հրատարակչության տնօրեն Ռագիփ Զարաքոլուին քրդերի մասին գրքի համար, իսկ գրքի հեղինակ Մեհմեդ Գյուլերը դատապարտվել է 1,3 տարվա ազատազրկման:

«Ես գրել եմ «Քրդստանի միավորման գործը. Գլոբալ պետություն և քրդերն առանց պետության» գիրքը որպես տասնամյա հետազոտությունների արդյունք: Ես ներկայացրեցի իմ եզրակացությունները, որոնք քարոզչության հետ ոչ մի ընդհանուր բան չունեն»,-ասել է Գյուլերը 2010թ. սեպտեմբերին, երբ սկսվեց դատավարությունը:

Երևանում Զարաքոլուն պարգևատրվեց «Հակոբ Մեղապարտ» մեդալով: Նա ամենահայտնի իրավապաշտպանն է, որը պայքարում է Հայոց ցեղասպանության ուրացման դեմ, հայտնում է Bianet-ը:

Զարաքոլուն առաջինը Թուրքիայում թարգմանեց ու հրատարկեց Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը, որի համար դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման : Նա հրատարկեց նաև Ջորջ Ջերեջյանի Հայոց ցեղասպանության մասին գիրքը: