11 մարտի 2011 - 12:50 AMT
Հայաստանը կներկրի հնդկական դեղեր

Երևանում բացվել է «Հնդկաստան-Հայաստան. գնորդների և վաճառողների հանդիպում» անվանումով սիմպոզիումը, որը կազմակերպվել է «Pharmexcil» արտահանումը խթանող Դեղագործական խորհրդի կողմից: Միջոցառման ընթացքում խորհրդի անդամները, դեղագործության ոլորտի արտադրողները և արտահանողները ներկայացերլ են իրենց ապրանքները:

Ինչպես ասել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը, գիտաժողովի անցկացման նպատակն է` կապ հաստատել հայկական և հնդկական կազմակերպությունների միջև դեղագործության ոլորտում: «Այսօր մենք հավաքվել ենք հայկական և հնդկական կազմակերպությունների միջև փոխազդեցությունը խրախուսելու, ինչպես նաև դեղագործության ոլորտում երկրու երկրների կազմակերպությունների միջև փորձի փոխանակմանը նպաստելու համար»,- ասել է նա և հավելել, որ դեռևս դիտարկվում է միայն հնդկական դեղերի ներկրումը Հայաստան: Սահակյանը դրական է գնահատել հնդկական դեղերի ներկրումը Հայաստան, քանի որ բացի ցածր գնից դրանք նաև որակյալ են: