Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ Հայաստանը պետք է մշակի զարգացման սեփական մոդելը

Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ Հայաստանը պետք է մշակի զարգացման սեփական մոդելը

PanARMENIAN.Net - «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ Հայաստանը պետք է մշակի Զարգացման ազգային մոդել և չնմանակի հարևան երկրներին, մասնավորապես, Վրաստանին: «Հայաստանի նման երկիրը չի կարող խուսափել իր հարևանների տնտեսության ազդեցությունից: Եթե Վրաստանում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ, դա չի նշանակում, որ մենք պետք է նրանից օրինակ վերցնենք, մենք պետք է ընթանանք զարգացման սեփական ճանապարհով»,- ասել է նա մարտի 11-ին` ելույթ ունենալով Երևանում ընթացող «Հայաստանի տնտեսությունը. հայացք դրսից» թեմայով կլոր սեղանի ժամանակ:

Կլոր սեղանին մասնակցում են նաև հյուրեր Բելգիայի Անտվերպենի համալսարանից, ԱՄՆ Մերիլենդի համալսարանից, ԱՄՀ, ՀԲ, ՎԶԵԲ և ԵՀԱԿ ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղի ձեռնարկատերեր:

Միաժամանակ, տնտեսագետն ընդգծել է, որ վերջին ժամանակներն առանձին երկրներ ստեղծել են զարգացման իրենց մոդելները և «նրանցից պետք է սովորել, բայց անհնար է դիմակայել մարտահրավերներին առանց համատեղ ջանքերի»: Այդ առումով Թաթուլ Մանասերյանը հարցականի տակ է դրել գոյություն ունեցող լիբերալ շուկաները և ազատ մրցակցային հարաբերությունները, որտեղ կառավարությունները սուբսիդավորում են առանձին ոլորտները` բերելով ԱՄՆ օրինակը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---