11 մարտի 2011 - 15:48 AMT
Նախընտրական իրավիճակի պատճառով Երևանն ու Բաքուն կտրուկ քայլեր չեն անի ղարաբաղյան գործընթացում, վստահ է Ալեքսանդր Մարկարովը

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությունը Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում միջադեպերը հետաքննելու մասին թույլ կտա կարգի հրավիրել հակամարտության կողմերին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական բաժանմունքի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:

Մեկնաբանելով Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների եռակողմ հանդիպումը՝ Մարկարովը հավաստիացրել է, որ Սոչիում գրանցվեց փոքր, սակայն կարևոր առաջընթաց: Ըստ նրա, հաշվի առնելով այն փաստը, որ առաջիկայում Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններ են կայանալու, Երևանն ու Բաքուն կտրուկ քայլեր չեն անի ղարաբաղյան գործընթացում: