11 մարտի 2011 - 15:52 AMT
Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցչի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 11-ին Փարիզում հանդիպում է ունեցել ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք–Սփյուռք կապերի ամրապնդման, արցախյան հիմնախնդրի կարգավորման, Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ Սփյուռքում հայ ինքնության պահպանման հետ կապված հարցեր:

Երկուստեք ընդգծվել է համակարգված աշխատանքի կարեւորությունը, Արցախում եւ Սփյուռքում գործող կազմակերպությունների ու քաղաքական ուժերի միջեւ հետագա համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: