Խաչատրյանի անվան եռյակը երևանցիների համար պատրաստել է հերթական «Երաժշտական սրահ-անակնկալը»

PanARMENIAN.Net - Արամ Խաչատրյանի անվան եռյակն ու Դասական երաժշտության զարգացման հայկական հիմնադրամը սկսում են «Երաժշտական սրահ-անակնկալը» համերգաշարի հերթական համերգին մասնակցելու հայտերի ընդունումը: Համերգը տեղի կունենա ապրիլի 21-ին 16:00-ին Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում: Հրավիրվում են բոլոր ցանկացողները: Ծրագրում են՝ Դվորժակի տերցետը 2 ջութակի համար և Շոստակովիչի կվինտետը դաշնամուրի համար:

Համերգին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած անձ՝ աշակերտ, ուսանող, պրոֆեսիոնալ երաժիշտ: Մենք երկու փորձ ենք անցկացնում, որից հետո ելույթ ենք ունենում Արամ Խաչատրյանի տուն թանգարանում: Յուրաքանչյուր անսամբլում նվագում է եռյակի անդամներից մեկը, մարզական լեզվով ասած, տանելով «խաղացող մարզչի» դերը,- PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Խաչատրյանի անվան եռյակի ջութակահար Կարեն Շահգալդյանը: Համերգն անց է կացվում ամիսը մեկ-երկու անգամ և յուրաքանչյուր համերգի համար ընդունվում է միջինը 30 հայտ:

Հանդիսատեսի համար մուտքն ազատ է, հայտերի ներկայացման համար ևս վճարել հարկավոր չէ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---