11 մարտի 2011 - 17:22 AMT
2011թ. երկրորդ եռամսյակում Հայաստանն ակնկալում է «Հազարամյակի մարտահրավերներ»-ից մոտ 20 մլն ԱՄՆ դոլար ստանալ

Մարտի 11-ին կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության («ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ) կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, նիստում հաստատվել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք հատկացման 19-րդ հայտը: Այդ հայտի համաձայն 2011թ. երկրորդ եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 19,948,405 (տասնինը միլիոն ինը հարյուր քառասունութ հազար չորս հարյուր հինգ) ԱՄՆ դոլար, որից 19,522,507 ԱՄՆ դոլարն ուղղվելու է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, մնացած մասը` մոնիթորինգի և գնահատման ու ծրագրի կառավարման և վերահսկողության ծախսերն են: