«Մուսավաթ». Բաքվում ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 16 մասնակիցների

PanARMENIAN.Net - «Մուսավաթ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ այսօր Բաքվում ադրբեջանցի երիտասարդների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Մեծ ժողովրդական օր» միջոցառումը: Կեսօրին մոտ երիտասարդները երթի են դուրս եկել «Ազատություն», «Պահանջում ենք ժողովրդավարական բարեփոխումներ» կարգախոսներով:

Սակայն, ոստիկանությունը միջամտել է և ձերբակալել է բողոքի ակցիայի 16 մասնակիցների: «Մուսավաթ» կուսակցությունը դատապարտել է կատարվածը և պահանջել է անհապաղ ազատել ձերբակալվածներին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---