11 մարտի 2011 - 17:44 AMT
«Միկան» Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչում 3:0 հաշվով հաղթել է «Իմպուլսին»

Մարտի 11-ին կայացել է ֆուտբոլի Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի վերջին խաղը: «Միկան» իր դաշտում ընդունել, է «Իմպուլսին» և հաղթանակ տարել 3:0 հաշվով: Առաջին գոլը խփել է Նարեկ Բեգլարյանը, այնուհետև աչքի են ընկել Պեդրո Լոպեսն ու Էդնեյ Օլիվեյրան:

Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 15-ին: Մարտի 16-ին կխաղան «Փյունիկ»-»Շիրակ» (1:1), «Արարատ»-«Ուլիս» (0:1), «Գանձասար»-«Բանանց» (0:3) թիմերը: «Փյունիկը» խաղը կանցկացնի ոչ թե հանրապետական մարզադաշտում, այլ իր դպրոցի դաշտում: