11 մարտի 2011 - 18:14 AMT
Ռուսաստանը Թուրքիայից առաջարկություններ է ակնկալում Սամսուն-Ջեյհան նավթամուղի վերաբերյալ

Սամսուն-Ջեյհան նախագծի մասնակիցները լրամշակման համար ժամանակ են պահանջել, Ռուսաստանը Թուրքիայից առաջարկություններ է ակնկալում: Այդ մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն լրագրողներին:

Նախկինում հայտարարվել էր, որ ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում, որն անցավ Կազանում մարտի 4-ին, քննարկվել է այս նավթամուղի նախագիծը, սակայն հանձնաժողովի որոշումները չհրապարակվեցին:

«ՌԴ-ն պատրաստ էր համաձայնագիր կնքել, պատրատ էին նաև իտալացիները, սակայն, Ռուսաստանն ու Թուրքիան որոշեցին ճշտել մի շար պարամետրեր: Մենք ղեկավարվում ենք հետևյալ սկզբունքով. գնդակը նրանց խաղադաշտում է»,-ասել է նախարարը: