2011 թվականին Հայաստանի շինարարության ոլորտում աճ է սպասվում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2011 թվականին Հայաստանի շինարարության ոլորտում աճ է սպասում: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, այդ մասին նա հայտնել է մարտի 11-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ: «Այն ծրագրերը, որ մենք սկսել ենք և սկսելու ենք, լավ հիմք են, որպեսզի աշխուժություն լինի շինարարության բանագավառում»,- նշել է նախագահը: Նա ավելացրել է նաև, որ պետական ծրագրերն ավանդաբար լոկոմոտիվի դեր են կատարում, ուստի քաղաքաշինության նախարարը ու նաև տրանսպորտի և կապի նախարարը պետք է այստեղ հանդես գան այս ծրագրերը արա¬գաց¬նողի դերում և պետք է անեն ամեն ամեն ինչ, «որպեսզի այս տարի այդ լոկոմոտիվը երևա»:

Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին հանձնարարել է ապահովել այդ ծրագրերի կատարումը լիարժեք ծավալով` ավելացնելով, որ ոչ մի բացատրություն չպետք է ընդունվի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---