Հայաստանի նախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է զգոն լինել11 մարտի 2011 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է պատրաստ լինի նախանշված բարեփոխումների իրականացման ակտիվ փուլի թևակոխմանը, որքան էլ դա ցավոտ լինի, մարտի 11-ին հրավիրված տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Մասնավորապես, դա վերաբերում է Հայաստանի հարկային-մաքսային համակարգում բարեփոխումներին, այդ նպատակով պետության ղեկավարն անհրաժեշտ է համարել փորձագետների ներգրավումը: Իսկ ինչ վերաբերում է հայ գործարարներին աջակցությանը, ապա այդ կապակցությամբ Սերժ Սարգսյանը Հայաստանի էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է զգոն լինել, «զբաղվել խիստ կոնկրետ գործերով, ակտիվ լինել և միշտ գործարարի կողքին կանգնել»: ՀՀ նախագահն ընդգծել է, որ 9 տոկոսանոց աճն արդյունաբերությունում քիչ է, որովհետև հիմքը ցածր էր: «Մենք այս տարի պետք է ունենանք շատ լուրջ արդյունքներ»,- ընդգծել է նա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» |