Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին Ճապոնիայում վրա հասած աղետի առիթով11 մարտի 2011 - 21:10 AMT PanARMENIAN.Net - Մարտի 11-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցնցված եմ Ճապոնիան պատուհասած ողբերգական տարերային աղետի բոթից։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին` բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ճապոնիայի իշխանությունների կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան հաղթահարել այս դաժան փորձությունը։ Վստահ եղեք, որ այս ծանր պահին Հայաստանը զորավիգ է բարեկամ Ճապոնիային, և մեր անկեղծ ցանկությունն է համեստ կարողությունների չափով օժանդակել այս սարսափելի աղե-տի հետևանքների վերացմանը: Կիսելով Ձեր և Ճապոնիայի ժողովրդի վիշտն ու ցավը` զոհվածների հարա¬զատ¬ներին և մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն», հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |