Նկարահանող խմբի, որի մուտքը Հայաստան չթույլատրվեց, ղեկավարն աշխատում է Ադրբեջանի մշակույթի նախարարության համար

Նկարահանող խմբի, որի մուտքը Հայաստան չթույլատրվեց, ղեկավարն աշխատում է Ադրբեջանի մշակույթի նախարարության համար

PanARMENIAN.Net - Հեռուստապրոդյուսեր Անդրիուս Բրոկասը, որը գլխավորում էր այն նկարահանող խումբը, որին հրաժարվեցին մուտքի արտոնագիր տրամադրել Հայաստան, լայն ճանաչում ունի որպես Ադրբեջանի հին գործընկեր: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են աղբյուրները, ներկայումս լիտվացի հեռուստապրոդյուսերը գործարք ունի Ադրբեջանի մշակույթի նախարարության հետ:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվում, Լիտվայից, Ֆինլանդիայից և Էստոնիայից Հայաստան ժամանած լրագրողներին «Զվարթնոց» օդանավակայանում չեն թույլատրել մուտք գործել Հայաստան: Խմբի ներկայացուցիչներին հրաժարվեցին մուտքի արտոնագիր տրամադրել: Ինչպես նշեց գործակալության աղբյուրը, լրագրողները Հայաստան են ժամանել «փակ տեղեկատվություն» հավաքելու նպատակով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---