Մարտի 23-28-ը Քուվեյթում անցկացվելու են հայկական մշակույթի օրեր11 մարտի 2011 - 21:50 AMT PanARMENIAN.Net - Մարտի 23-28-ը Քուվեյթում անցկացվելու են հայկական մշակույթի օրեր: Միջոցառումները կնախաձեռնվեն հայ-քուվեյթյան մշակութային համագործակցության շրջանակներում` հիմք ընդունելով 2009 թ. նոյեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Քուվեյթի Պետություն կատարած այցի ընթացքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Քուվեյթի Պետության Կառավարության միջև մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին» մշակութային համաձայնագիրը: Ծրագրում նախատեսվում են վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Պարի պետական անսամբլի համերգներ և հայ ժամանակակից 7 գեղանկարիչների գործերի ցուցահանդես: Մշակույթի օրերի պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով հանդիպումներ կունենա Քուվեյթի մշակույթի, արվեստի և տեղեկատվության ազգային խորհրդի նախագահ Բադեր Ալ Ռիֆայիի, և այլ պաշտոնատար անձանց հետ: Մշակույթի նախարարի այցի ընթացքում նախատեսվում է նաև «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Քուվեյթի Պետության Կառավարության միջև 2011-2012-2013 թթ. համագործակցության մասին մշակութային համաձայնագրի» գործնական ծրագրի ստորագրումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |