Ծաղկաձորում սկսվել են գյուղատնտեսության ոլորտի շուրջ քննարկումները

PanARMENIAN.Net - Մարտի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Ծաղկաձորում ընթացող «Գյուղատնտեսության զարգացման ծրագրերն ու խնդիրները» թեմայով խորհրդաժողովին: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net թղթակիցը, խորհրդաժողովին մասնակցում են գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ ԱԺ գյուղատնտեսության ու բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը, նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, գյուղատնտեսության ոլորոտում գործող հանրային խորհրդների ու միությունների, գյուղնախարարության ու մարզպետարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀԲ-ից, FAO, «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ-Հայաստան»-ից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, ԱՄՆ գյուղդեպարտամենտից և այլ կազմակերպություններից:

Մինչ նախագահի հետ քննարկումը, տեղի կունենան մասնագիտական նիստեր հետևյալ թեմաներով՝ «Աջակցություն գյուղատնտեսությանը», «Պտղաբուծության ու սերմնաբուծության զարգացումը», «Տոհմային անասնաբուծության զարգացումը» և այլ թեմաներ: Քննարկումների արդյունքները կընդգրկվեն գյուղնախարարի զեկույցում և կներկայացվեն նախագահին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---