12 մարտի 2011 - 14:55 AMT
«Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ ձվերի գնի բարձրացման պատճառով

2010թ-ի դեկտեմբերին ձվի շուկայում ստեղծված իրավիճակի հետևանքով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ուսումնասիրություն էր սկսել, որի ընթացքում, ի թիվս այլ միջոցառումների, նաև ստուգումներ է իրականացրել տվյալ շուկայում աշխատող ընկերություններում:

Ամփոփելով կատարված ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքները` հանձնաժողովը որոշում է կայացրել վարչական վարույթ հարուցել «Լուսակերտ» ՍՊԸ-ի նկատմամբ:

Ամանորյա տոներից առաջ շուկայում արձանագրվել էր ձվերի գնի աննախադեպ աճ` 150 դրամ մեկ հատի համար, ինչը բացատրվել էր դրանց դեֆիցիտով: