ԱՊՀ-ում Ադրբեջանն ամենից մոտ է «արաբական սցենարին», գտնում է ռուս իսլամագետը

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ամենից մոտ է «արաբական սցենարին», Ադրբեջանի ղեկավարությունը լրջորեն մտահոգված է: Այդ մասին հայտարարել է ռուս իսլամագետ Իգոր Դոբաևը: Ըստ նրա, հուզումներն արաբական Արևելքում որոշակի արձագանք են ստանում նաև ԱՊՀ երկրներում:

«Հատկապես լուրջ ընթացք այդ գործընթացները կարող են ստանալ Կենտրոնական Ասիայում ու Հարավային Կովկասում, որտեղ մոտավորապես նույն իրավիճակն է ստեղծվել՝ աղքատ ժողովուրդ և հարուստ վերնախավ: Ի դեպ, գրեթե բոլոր այդ երկրների ղեկավարությունը, գուցե բացառությամբ Ղազախստանի ու Թուրքմենստանի, լրջորեն մտահոգված է: Հատկապես դրա վերաբերում է Ադրբեջանին, որտեղ իրավիճակն առավել մոտ է արաբական երկրների իրավիճակին»,-ասել է նա:

Դոբաևը նաև նշել է, որ հուզումները այսպես կոչված «գունավոր հեղափոխությունների» նոր սերունդն են: «Եթե այդ տեսակետից դիտարկենք, ապա ամեն ինչ հասկանլի է դառնում: Երբեք այնպես չի լինում, որ հարևանությամբ միաժամանակ նման բռնկումներ տեղի ունենան առանց արտաքին միջամտության: Գոյություն ունեն այսպես կոչված «ցանցային պատերազմներ»: Այդ երևույթի առանցքը սինխրոն գործողություններն են: Այս ամենն իմանալով, դժվար չէ հասկանալ այս ամենը և նույնիսկ պատասխանել «աշխարհաքաղաքական հարցի»՝ ո՞ւմ է դա շահավետ»,-ասել է նա, հաղորդում է «Ռոսբալտը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---