Լիբանանում Հայաստանի դեսպանը Բեյրութի քաղաքապետին հանձնեց Երևանի քաղաքապետի նամակը

Լիբանանում Հայաստանի դեսպանը Բեյրութի քաղաքապետին հանձնեց Երևանի քաղաքապետի նամակը

PanARMENIAN.Net -   Մարտի 10-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի կրթության և բարձրագույն կրթության գործող նախարար Հասան Մնեյմնեհի հետ: Քննարկվել են կրթական բնագավառում երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներին առնչվող խնդիրներ: Կարևորվել է կրթաթոշակների տրամադրման, ուսանողների փոխանակման, կրթական ծրագրերում փոխադարձ աջակցության անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել անդրադառնալ կոնկրետ առաջարկներին Լիբանանում նոր կառավարության ձևավորումից հետո:

Մարտի 11-ին դեսպան Քոչարյանը հանդիպում է ունեցել Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համմադի հետ: Նշվել է Երևան և Բեյրութ քույր քաղաքների համագործակցության ամրապնդման և գործընկերության հետագա ընդլայնման կարևորությունը: Ուրվագծվել են համագործակցության հեռանկարանային ոլորտները: Ընդգծվել է երկու երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի և քաղաքապետարանների պատվիրակությունների փոխայցելությունների իրականացման անհրաժեշտությունը: Բիլալ Համմադին փոխանցվել է Երևանի քաղաքապետի նամակը:

Նույն օրը դեսպան Քոչարյանը այցելել է Հայկազյան համալսարան, ուր հանդիպել է համալսարանի նախագահ դոկտոր Փոլ Հայդոստյանի հետ, ինչպես նաև մասնակցել է VivaCell MTS ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի դասախոսությանը, որը նվիրված էր կառավարման մշակույթին և հաջողության առանցքային գործոններին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---