12 մարտի 2011 - 18:10 AMT
Երևանում ներկայացվեց մարքեթինգի և գովազդի մասին Հայաստանում առաջին ամսագիրը` «Էմպորիում»-ը

Մարտի 12-ին Երևանում «Բյուրոկրատ» գրախանութում կայացել է մարքեթինգի և գովազդի մասին Հայաստանում առաջին ամսագրի` «Էմպորիում»-ի շնորհանդեսը:

«Մենք աշխատում ենք ներքին շուկայի համար, սակայն համագործակցելու ենք նաև հայկական սփյուռքի գործընկերների հետ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ամսագրի գեղարվեստական տնօրեն Հարութ Կբեյանը:

Ամսագիրը չի վաճառվելու կրպակներում, այլ տարածվելու է միայն բաժանորդագրության միջոցով: Ամսագրի առաջին համարը լույս է տեսել 500 օրինակով, սակայն հետագա համարների տպաքանակը կախված է պատվիրատուներից: Ամսագրից բացի, շուտով նախատեսվում է բացել համանուն ակումբ, որտեղ տեղի են ունենալու տարբեր միջոցառումներ և բանավեճեր մարքեթինգի և գովազդի մասին: