Իշխանությունը և ընդդիմությունը պետք է ճիշտ հետևություններ կատարեն անցյալից` սխալները չկրկնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահը

Իշխանությունը և ընդդիմությունը պետք է ճիշտ հետևություններ կատարեն անցյալից` սխալները չկրկնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահը

PanARMENIAN.Net - «Հայաստանում քաղաքական գործընթացները ճիշտ ուղղությամբ են ընթանում: Վերջին 2 տարում ձևավորվել են որոշակի ձևաչափեր, գործընթացները մտել են բնականոն հունի մեջ, ցույցերը կոռեկտ են ընթանում»,- Ծաղկաձորում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, իշխանությունը և ընդդիմությունը պետք է ճիշտ հետևություններ կատարեն անցյալից` սխալները չկրկնելու համար: «Իմ խոսքերը ռևերանս մի համարեք, բայց շատ առումներով, փառք Աստծո, ինչպես այս, այնպես էլ այլ կողմից կան մարդիկ, ովքեր մեծ փորձ ունեն և գիտեն, թե ինչ բան է պետությունը և պետականությունը: Նրանք կարող են տեսնել այն սահմանը, որն առկա է քաղաքական ձգտումների և հայրենիքի միջև: Կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրի համար քաղաքական նպատակները չպետք է լինեն գերնպատակ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---