Մուամմար Քադդաֆիի զորքը հետ է նվաճել նավթային կենտրոն Մարսա-էլ-Բրեգան

Մուամմար Քադդաֆիի զորքը հետ է նվաճել նավթային կենտրոն Մարսա-էլ-Բրեգան

PanARMENIAN.Net - Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի զորքը շարունակում է ճնշել ապստամբներին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Քադդաֆիի զորքը հետ է նվաճել նավթային կենտրոն Մարսա-էլ-Բրեգան, որը գտնվում է Լիբիայի արևելքում: Երկարատև ռմբակոծումներից հետո ապստամբները ավտոմեքենաներով լքել են բնակավայրը: Ավելի վաղ Մուամմար Քադդաֆիի ՌՕՈՒ-ն զավթել էին նավթի առափնյա կենտրոն Ռադ-էլ-Անուֆը: Ապստամբները ստիպված էին զիջել, նրանց հետ գաղթեցին նաև արտասահմանյան լրագրողներ: Ներկա պահին Քադդաֆին բոլոր շանսերն ունի իշխանությունն իր ձեռքում պահելու համար: Մինչդեռ Լիբիան սպասում է ՄԱԿ-ի հանձնաժողովի այցին, որը պետք է գնահատի ճգնաժամի մասշտաբները երկրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---