Լևոն Արոնյանը «Ամբեր» մրցաշարում գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Լևոն Արոնյանը «Ամբեր» մրցաշարում գլխավորում է մրցաշարային աղյուսակը

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին տուրում հաղթանակ է տարել Անիշ Գիրիի (Նիդերլանդներ) նկատմամբ:

Արագ շախմատի երկրորդ տուրում Արոնյան-Հիկարու Նակամուրա (Ճապոնիա) պարտիան ավարտվել է ոչ ոքի: Իսկ այդ շախմատիստների կույր շախմատի պարտիան ավարտվել է Արոնյանի օգտին:

Երկու տուրերից հետո հայ գրոսմայստերը 3.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, նույնքան միավորներ ունեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) և Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---