14 մարտի 2011 - 14:03 AMT
Սիմֆերոպոլում ներկայացվել է «Հայերը Ղրիմի համար մարտերում» մենագրությունը

Սիմֆերոպոլում տեղի է ունեցել Ղրիմի համար մարտերին հայերի մասնակցության մասին պատմող եզակի մենագրության շնորհանդեսը, որտեղ ներկայացված են արխիվային տեղեկություններ ու Մեծ հայրենական պատերազմի վետերանների վկայություններ: «Մեծ հայրենական պատերազմ. Հայերը Ղրիմի համար մարտերում» գրքում ներկայացված են ականատեսների վկայությունները, այդ թվում Ղրիմի պաշտպանության ու ազատագրման մասնակիցներինը:

Ինչպես ասել է գրքի հեղինակ, միլիցիայի պահեստի մայոր Վարդան Գրիգորյանը, մենագրության վրա նա աշխատել է 10 տարը: «Ժամանակին մի գրչի հարվածով հայերն արտաքսվեցին Ղրիմից, իսկ նրանց հերոսական մասնակցությունը Մեծ հայրենական պատերազմին լռության էր մատնվում»,-ասել է պաշտոնաթող գնդապետ, Ղրիմի ազատագրման մասնակից, Կարմիր խաչի շքնանշանակիր Ազատ Գրիգորյանը:

Եզակի մենագրության մեջ առաջին անգամ տվյալներ են ներկայացված Ղրիմում ծավալված մարտական գործողությունների մասնակից շուրջ 100 հայերի մասին: Նրանց թվում կան նաև Խորհրդային Միության հերոսներ, 1945թ. Հաղթանակի շքերթի մասնակիցներ, հայտնում է Analitika.at.ua-ն: