ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանում են տարածաշրջան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանում են տարածաշրջան

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) այսօր ժամանելու են Ադրբեջան: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նրա խոսքերով, միջնորդներն այցի շրջանակներում քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված վերջին իրավիճակը, առաջիկա քայլերը, զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումները:

Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ հանդիպումը նախատեսված է մարտի 15-ին: Բանակցությունների ավարտից հետո նրանք ուղևորվելու են Երևան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---