Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Պարագվայի առաջին դեսպանին

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Պարագվայի առաջին դեսպանին

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Պարագվայի նորանշանակ դեսպան Մարսիալ Բոբադիլյա Գիլյենին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան իր նոր առաքելության մեջ եւ հույս հայտնեց, որ ՀՀ-ում Պարագվայի առաջին դեսպանի հավատարմագրումը կնպաստի հայ-պարագվայական կապերի խորացմանը` ամուր հիմքեր ստեղծելով դրանց հետագա զարգացման համար:

Դեսպան Գիլյենը, շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար, ընդգծեց, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության հաստատմամբ, եւ իր նշանակումը այդ ցանկության վկայությունն է: Նա վստահեցրեց, որ կանի առավելագույնը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման համար, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Նախարար Նալբանդյանը ողջունեց պարագվայական կողմի առաջարկությունը երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվություններ անցկացնելու վերաբերյալ, պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտակայում համապատասխան հուշագիր ստորագրելու մասին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից քննարկեցին տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների առավել խորացմանն առնչվող հարցեր, երկուստեք կարեւորեցին Հայաստանի եւ Պարագվայի համագործակցության սերտացումը միջազգային կազմակերպությունների, հատկապես` ՄԱԿ-ի շրջանակներում, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---