Մասնագետները Հայաստանի իշխանություններին կոչ են անում խթանել սոցիալական ցանցերի օգտագործումը

Մասնագետները Հայաստանի իշխանություններին կոչ են անում խթանել սոցիալական ցանցերի օգտագործումը

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները պետք է խթանեն սոցիալական ցանցերից օգտվելը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը: Նրա խոսքով, դա երկրի ղեկավարությանը կօգնի հասկանալու մարդկանց վերաբերմունքը երկրում կատարվող տարբեր փոփոխությունների հանդեպ, հասկանալու, թե նրանք ինչից են գոհ, իսկ ինչից` ոչ:

Ընդ որում, նա սխալ է համարել սոցիալական ցանցերի արգելափակումը` ասելով, որ սոցիալական ցանցերում մարդիկ քննարկում կամ իրենց դժգոհությունն են հայտնում տարբեր գործընթացների վերաբերյալ: «Սոցիալական ցանցերի արգելափակման դեպքում դժգոհությունը մարդկանց փողոց կհանի: Սոցիալական ցանցերում մարդիկ, մասնավորապես երիտասարդությունը բավական հետաքրքիր և լուրջ խնդիրներ է վեր հանում: Օրինակ` Facebook-ում հայերը ստորագրահավաք են սկսել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ»,- ասել է Աթանեսյանը` ավելացնելով, որ արդեն մի քանի տասնյակ հազար ստորագրություն է հավաքվել: Նրա խոսքով, եթե մի քանի հազար մարդ հանդես է գալիս որոշակի պահանջով, ապա քաղաքական գործիչները չեն կարող արհամարել դա:

Հայ փորձագետը նշել է նաև, որ սոցիալական ցանցերը ոչ մի կապ չունեն հեղափոխությունների հետ: «Եթե մարդիկ հեղափոխություն ցանկանան, նրանք առանց սոցիալական ցանցերի էլ կանեն դա»,- ասել է Աթանեսյանը` ավելացնելով, որ վիրտուալ սոցիալական ցանցերն իրական սոցիալական ցանցերի այսպես կոչված «պատճենն» են:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---