14 մարտի 2011 - 17:42 AMT
Քադաֆին ու նրա ընտանիքը «պերսոնա նոն գրատա» են հայտարարվել Ռուսաստանում

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին, նրա մերձավորներին ու հարազատներին արգելվել է մուտքը Ռուսաստան, ինչպես նաև տարանցումը երկրի տարածքով: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Դմիտրի Մեդվեդևը:

Արգելքը տարածվում է Քադաֆիի դուստր Այշայի և նրա յոթ որդիների վրա, այդ թվում ազգային անվտանգության գծով խորհրդական Մութասիմ Քադաֆիի, հատուկ ուժերի հրամանատար Սաադի Քադաֆիի, Քադաֆիի հիմնադրամի տնօրեն Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի վրա:

Բացի այդ, Քադաֆին, նրա դստերն ու որդիներին՝ Հանիբալին, Համիզին, Մութասիմին ու Սեյֆ ալ-Իսլամին արգելված է ֆինանսական գործողություններ կատարել ՌԴ տարածքում:

Մի շարք երկրներ նաև սառեցրել են Քադաֆիի, նրա հարազատների ու մերձավորների հաշիվները: