«Փյունիկը» դուրս է մնացել Հայաստանի Գավաթի խաղարկությունից

«Փյունիկը» դուրս է մնացել Հայաստանի Գավաթի խաղարկությունից

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին կայացան Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի երեք պատասխան հանդիպումները:

Իրենց մարզադպրոցի դաշտում Հայաստանի 2010 թվականի գավաթակիր և չեմպիոն «Փյունիկն» ընդունեց «Շիրակին»: Առաջին խաղում թիմերը ոչ ոքի գրանցեցին` 1:1, և շատ բան կախված էր պատասխան խաղից: Թիմերն ընդմիջման գնացին 0:1 հաշվով. «Գյումրին» առջևում էր Տիագո Լոպեսի գոլի շնորհիվ: Չնայած գործադրած ջանքերին, «Փյունիկն» այդպես էլ չկարողացավ գնդակ ուղարկել Գյումրու թիմի դարպասը և առաջին իսկ փուլում դուրս մնաց Գավաթի խաղարկությունից, «Շիրակը» կիսաեզրափակչում կշարունակի պայքարն ու կհանդիպի «Ուլիսի» հետ:

«Ուլիսը» Միհրան Մանասյանի գոլի շնորհիվ հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ, առաջին խաղում Սևադա Արզումանյանի սաները նույնպես նվազագույն հաշվով հաղթանակ էին տարել:

«Բանանցը», որն առաջին խաղում 3:0 հաշվով պարտության մատնեց «Գանձասարին», Կապանում 1:0 հաշվով զիջեց: Երկու հանդիպումների արդյունքում 3:1 հաշվով երևանյան ակումբը հայտնվեց կիսաեզրափակչում, որտեղ իր ուժերը կչափի «Իմպուլս» - «Միկա» հանդիպման հաղթողի հետ: Այդ հանդիպումը կկայանա մարտի 15-ին «Բանանց» ֆուտբոլային դպրոցի մարզադաշտում: Առաջին խաղում «Միկան» հաղթանակ է տարել 3:0 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---