14 մարտի 2011 - 18:33 AMT
Orange-ի խանութից ցանկացած սմարթֆոն գնած ցանկացած հաճախորդ կստանա Իվ Լարոկի երեկույթի 2 տոմս

Orange-ում կրկին երաժշտության տոն է: Ինչպես միշտ, ընկերությունը հնարավորություն է տալիս իր բաժանորդներին մասնակից դառնալ ընկերության երաժշտական ծրագրերին: Orange-ը Ֆրանկոֆոնիայի փառատոնի շրջանակներում կազմակերպվող աշխարհահռչակ DJ Լարոկի երևանյան համերգիավոր գործընկերն է: Այդ առթիվ Orange-ի ցանկացած խանութից մարտի 14-ից մինչև մարտի 17-ը ցանկացած սմարթֆոն գնած ցանկացած հաճախորդ կստանա Իվ Լարոկի խելահեղ երեկույթի 2 տոմս: Երեկույթը տեղի է ունենալու մարտի 18-ին, ժամը 23-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Տոմսեր կստանան սմարթֆոնների միայն առաջին 75 գնորդները: Տոմսերը կարելի է ստանալ Հյուսիսային պողոտա 1 հասցեում գտնվող Orange-ի գլխավոր խանութից մինչև մարտի 18-ի երեկոյան ժամը 8-ը: