Երևանում տեղի կունենա կանանց ռոք համերգ

Երևանում տեղի կունենա կանանց ռոք համերգ

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին նախատեսված «Կանայք հայ ռոքում» համերգը նվիրված է կանանց տոներին

Մարտի 31-ին Հայաստանի Պետական տիկնիկային թատրոնի դահլիճում կկայանա «Կանայք հայ ռոքում» («Women in Armenian Rock») համերգը` նվիրված կանանց տոներին:

Համերգին կմասնակցեն հայկական այն ռոք խմբերը, որոնց մենակատարները կանայք են, մասնավորապես Dogma, VO.X, E.V.A, Alien Time, Degh խմբերը: Համերգը կսկսվի 19:00-ին, տոմսերի արժեքը 1000 դրամ է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---